Ի՞նչ է կատարվելու SW-ի ընթացքում

Մինչև դեկտեմբերի մեկը շարունակվում է մասնակիցների գրանցումը կայքում, որից հետո` ուրբաթ օրը ժամը 21:30 բոլոր գրանցված մասնակիցները հավաքվում են “Թումո” կենտրոնում, որտեղ տեղի կունենա միջոցառման հանդիսավոր բացումը:

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցները, որոնք ունեն մտահղացումներ, կներկայացնեն իրենց մտքերը 60 վայրկյան տևող կարճ ներկայացման ժամանակ: Մտահղացումների ներկայացումից հետո կձևավորվեն խմբեր, որոնք և կշարունակեն իրենց աշխատանքը հաջորդ երկու օրերի ընթացքում:

Դեկտեմբերի 3-ին առավոտյան 9:30-ից սկսած կազմավորված խմբերը կսկսեն իրականացնել իրենց նախագիծը: Նախագծի իրականացման ընթացքում խմբերին իրենց աջակցությունն ու խորդրդատվությունը կտրամադրեն մենտորները: Երկրորդ օրվա ավարտին խմբերը կդադարեցնեն իրենց աշխատանքը և նորից կհավաքվեն հաջորդ օրը` դեկտեմբերի 4-ին:

Այդ օրը ամենապատասխանատու օրն է լինելու, քանի որ այդ օրը բոլոր մասնակից խմբերը պետք է ավարտեն տեխնիկական աշխատանքները և սկսեն պատրաստել շնորհանդեսները:

Աշխատանքների ավարտից հետո կսկսվեն  շնորհանդեսի ներկայացումները: Յուրաքանչյուր խումբ կունենա 15 րոպե իր նախագիծը ներկայացնելու համար: Բոլոր խմբերի շնորհանդեսների ավարտից հետո ժյուրին կընտրի հաղթող նախագիծը:

Հաղթող նախագծին հնարավորություն կտրվի զարգացնելու և կատարելագործելու իրենց նախագիծը և այն դարձնեն գործող ընկերություն:

 



This entry was posted in Articles. Bookmark the permalink.

Comments are closed.