Նախա-Startup Weekend Bootcamp
Վերջերս Գուգլ ընկերությունը և StartupWeekend.org-ը հայտարարել են երկարաժամկետ համագործակցության մասին:
Google Technology User Group-ը Երևանում ս/թ նոյեմբերի 27-ին Թումո կենտրոնում կազմակերպում է GTUG Day in Armenia միջոցառումը, որի շրջանակներում կանցկացվեն մի շարք հետաքրքիր ներկայացումներ և զեկույցներ: Ուղիղ միացումներ կլինեն այլ երկրների GTUG-ների ներկայացուցիչների հետ:
Այդ օրը տեղի կունենա նաև Startup Weekend Bootcamp-ը, որի ընթացքում Startup Weekend-ի ներկայացուցիչը կպատմի տեղի ունենալիք միջոցառման մասին, կպատասխանի ներկաներին հետաքրքող հարցերին:
Հիշեցնում ենք, որ միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին “Թումո” կենտրոնում: Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են: Միջոցառումը կմեկնարկի ժամը 9:30, իսկ Startup Weekend Bootcamp-ը տեղի կունենա ժամը 11:30:
Սա լավ առիթ է ծանոթանալու Startup Weekend-ի ֆորմատին և շփվելու համախոհների հետ:













