Startup Weekend-ը բացառիկ միջոցառում է, որի ընթացքում ստեղծվում և փորձարկվում են նորարար մտքեր և ծրագրեր: Երկու օրվա ընթացքում դուք հնարավորություն եք ստանում ստեղծելու ձեր ծրագիրը կամ հավելումը և աշխատանքի ընթացքում օժանդակություն ստանալ ոլորտի փորձառու մասնագետների կողմից: Նախապատրաստեք ձեր գաղափարը, հավաքեք թիմ և գրանցվեք մասնակցության համար:

Latest Article

Հաղթող թիմերն են….

Այսպիսով, ավարտվեց Startup Weekend Yerevan -ը և մենք ուրախությամբ հայտարարում ենք հաղթող նախագծերը`

  • MyUniversity նախագիծը հնարավորություն է տալիս դիմորդներին ընտրել և դասակարգել համալսարանները և այլ ԲՈՒՀ-երը
  • Guddist-ը իրերի առցանց փոխանակման և նվիրատվության համակարգ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց իրենց անպետք իրերը նվիրել նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը
  • RemoteClickSave-ծառայություն է, որը հնարավորույթւոն է տալիս առցանց գտնել, ներբեռնել և տեղարդել ծրագրեր` մարդկանց և ընկերություններին ազատելով ավելորդ գլխացավից

Հաղթող թիմերը կստանան մեր հովանավորների կողմից սահմանված մրցանակները, որոնք ներառում են`

առցանց խորհրդատվություն SeedRocket և Innovation Nest ինկուբատորներից, ինչպես նաև աշխատանքային տարածք և ենթակառուցվածքներ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից և  Microsoft Innovation Center Armenia-ի կողմից:

Սրատանց շնորհավորում ենք հաղթողներին, կհանդիպենք մյուս տարի :)

 

(English) Our Teams for the Weekend

Ներեցեք, այս էջը գոյություն չունի %

Ի՞նչ է կատարվելու SW-ի ընթացքում

Մինչև դեկտեմբերի մեկը շարունակվում է մասնակիցների գրանցումը կայքում, որից հետո` ուրբաթ օրը ժամը 21:30 բոլոր գրանցված մասնակիցները հավաքվում են “Թումո” կենտրոնում, որտեղ տեղի կունենա միջոցառման հանդիսավոր բացումը:

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցները, որոնք ունեն մտահղացումներ, կներկայացնեն իրենց մտքերը 60 վայրկյան տևող կարճ ներկայացման ժամանակ: Մտահղացումների ներկայացումից հետո կձևավորվեն խմբեր, որոնք և կշարունակեն իրենց աշխատանքը հաջորդ երկու օրերի ընթացքում:

Դեկտեմբերի 3-ին առավոտյան 9:30-ից սկսած կազմավորված խմբերը կսկսեն իրականացնել իրենց նախագիծը: Նախագծի իրականացման ընթացքում խմբերին իրենց աջակցությունն ու խորդրդատվությունը կտրամադրեն մենտորները: Երկրորդ օրվա ավարտին խմբերը կդադարեցնեն իրենց աշխատանքը և նորից կհավաքվեն հաջորդ օրը` դեկտեմբերի 4-ին:

Այդ օրը ամենապատասխանատու օրն է լինելու, քանի որ այդ օրը բոլոր մասնակից խմբերը պետք է ավարտեն տեխնիկական աշխատանքները և սկսեն պատրաստել շնորհանդեսները:

Աշխատանքների ավարտից հետո կսկսվեն  շնորհանդեսի ներկայացումները: Յուրաքանչյուր խումբ կունենա 15 րոպե իր նախագիծը ներկայացնելու համար: Բոլոր խմբերի շնորհանդեսների ավարտից հետո ժյուրին կընտրի հաղթող նախագիծը:

Հաղթող նախագծին հնարավորություն կտրվի զարգացնելու և կատարելագործելու իրենց նախագիծը և այն դարձնեն գործող ընկերություն:

 

Նախա-Startup Weekend Bootcamp

Վերջերս Գուգլ ընկերությունը և StartupWeekend.org-ը հայտարարել են երկարաժամկետ համագործակցության մասին:

Google Technology User Group-ը Երևանում ս/թ նոյեմբերի 27-ին Թումո կենտրոնում կազմակերպում է  GTUG Day in Armenia միջոցառումը, որի շրջանակներում կանցկացվեն մի շարք հետաքրքիր ներկայացումներ և զեկույցներ: Ուղիղ միացումներ կլինեն այլ երկրների GTUG-ների ներկայացուցիչների հետ:

Այդ օրը տեղի կունենա նաև Startup Weekend Bootcamp-ը, որի ընթացքում Startup Weekend-ի ներկայացուցիչը կպատմի տեղի ունենալիք միջոցառման մասին, կպատասխանի ներկաներին հետաքրքող հարցերին:

Հիշեցնում ենք, որ միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին “Թումո” կենտրոնում: Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են: Միջոցառումը կմեկնարկի ժամը 9:30, իսկ Startup Weekend Bootcamp-ը տեղի կունենա ժամը 11:30:

Սա լավ առիթ է ծանոթանալու Startup Weekend-ի ֆորմատին և շփվելու համախոհների հետ:

http://www.gtug.am/

Գրանցումը սկսված է

Ուրախ ենք տեղեկացնել, որ Startup Weekend-ի գրանցումն արդեն մեկնարկել է:

Միջոցառմանը գրանցվելու համար անհրաժեշտ է  լրացնել այս դիմումը: Ուշադրություն դարձրեք, որ միջոցառման մասնակցությունը վճարովի է և մեկ անձի համար վճարը կազմում է 10 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս գումարն անհրաժեշտ է Startup Weekend-ի մրցանակային ֆոնդը ձևավորելու համար:

Միջոցառման վայրում մասնակիցներն ապահոված կլինեն անվճար սնունդով:

See All Articles